Tag Archives: նորություն

  • 0

Կլոր սեղան-քննարկում՝ Գ. Նժդեհի արձանի շուրջ ստեղծված աղմուկի վերաբերյալ

Tags : 

Փետրվարի 2-ին «Ազդակ» լրագրողական ակումբում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ նվիրված Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման շուրջ բարձրացված աղմուկի և պատճառների ու հետևանքների քննարկմանը:

Քննարկման ընթացքում թեմայի վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացրին պատմաբան, ՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը, ԵՊՀ դասախոս, քաղաքագետ Արթուր Ղազարյանը, «Հանուն ինքնիշխանության վերականգման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը:

Մանրամասները` հետևյալ հղումով:


  • 0

«Խորհրդահայ մշակույթի կոնցեպտը» գիտաժողով

Tags : 

ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնը հրավիրում է սոցիալական և հումանիտար գիտությունների մասնագետներին մասնակցելու «Խորհրդահայ մշակույթի կոնցեպտը» գիտաժողովին:

Գիտաժողովի նիստերը տեղի կունենան  2018 թ.-ի ապրիլի  26-ին և 27-ին՝ Պատմության ֆակուլտետի դահլիճում (ԵՊՀ 6-րդ մասնաշենք, Աբովյան 52)։

Գիտաժողովի լեզուն հայերենն է։ Հնարավոր են ռուսերեն և անգլերեն ելույթներ, որոնց համար ապահովվելու է թարգմանություն: Հրավիրվում են սոցիալական և հումանիտար գիտությունների ներկայացուցիչները՝ մշակութաբաններ, ազգագրագետներ, սոցիոլոգներ, պատմաբաններ, արվեստաբաններ և բանասերներ:

Զեկուցման հիմնադրույթները և հեղինակների գիտական փորձի ու հրապարակումների կարճ նկարագրությունը (մեկ պարբերությամբ) ներկայացնել մինչև փետրվարի 25-ը: Մանրամասները՝ հետևյալ հղումով:


  • 0

«Ղարաբաղյան շարժում. 30 տարի անց» միջազգային գիտաժողով

Tags : 

2018 թ. սեպտեմբերի 10-12-ին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը կազմակերպում է «Ղարաբաղյան շարժում. 30 տարի անց (պատմություն, վերաիմաստավորում, դասեր)» խորագրով միջազգային գիտաժողով։

Գիտաժողովում ենթադրվում է քննարկել հետևյալ խումբ հարցերը.

  1. Շարժումը Հայաստանում և Շարժումը Ղարաբաղում (օրինակ՝ Շարժման ձևավորման ընթացքը, բաղկացուցիչ մասերը, դրսևորման ձևերը, էկոլոգիական շարժում, սահմանադրական խմբեր և այլն)։

  2. Շարժման մասնակիցները/ակտորները (օրինակ, «Ղարաբաղ» կոմիտե, «փոքր» Ղարաբաղ կոմիտեներ, Ավագների խորհուրդ, «Կռունկ» կոմիտե, Տնօրենների խորհուրդ, երևացող ու չերևացող կերպարները)։

  3. Շարժման մշակութաբանությունը (օրինակ, Շարժումը ազգագրագետի տեսանկյունից, Շարժման վիզուալ մարդաբանությունը, ֆոլկլորը, Շարժումը և ցեղասպանության կոլեկտիվ հիշողությունը և այլն)։

  4. Շարժումը Երևանում/Ստեփանակերտում և շրջաններում։

  5. «… и вокруг него» (օրինակ, Կրեմլը/Գորբաչովը և Ղարաբաղյան շարժումը, ադրբեջանական արձագանքները Շարժմանը)։

  6. Շարժումը ԽՍՀՄ տարածքում ընթացող այլ ժողովրդավարական շարժումների և Արևելաեվրոպական հեղափոխությունների համատեքստում։

  7. Շարժումը գրականության և արվեստի մեջ (գեղարվեստական գրականություն, մամուլ, հրապարակախոսություն, օրագրեր և հուշագրություններ, նամականի, պլակատային արվեստ, լուսանկարչություն, կինո և այլն)։

Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2018 թ. ապրիլի 10-ը։ Մանրամասները` հետևյալ հղումով:


  • 0

Լևոն Խաչիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գիտաժողով

Tags : 

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը կազմակերպում է հայագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված Մատենադարանի հիմնադիր տնօրեն ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի ծննդյան 100-ամյակին։
Գիտաժողովի նիստերը տեղի են ունենալու Մատենադարանում 2018 թ. հունիսի 28-30։
Զեկուցումները պետք է նվիրված լինեն միջնադարյան Հայաստանի պատմությանն ու մշակույթին, հայկական ձեռագրական ժառանգությանը։
Զեկուցումներին կհատկացվի 20 րոպե, հարցերին՝ 5 րոպե։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:


  • 0

ՀՀ-ում բացահայտվել է ք.ա. 7-րդ հազարամյակի բնակատեղի

Tags : 

Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի հարևանությամբ «Լեռնագոգ 1» անվամբ հնավայրում բացահայտվել է բնակատեղի, որը թվագրվում է ք.ա. 8-րդ հազարամյակի վերջով — 7-րդ հազարամյակի սկզբով: Իսկ բնակատեղիում ապրող հասարակությունը տիրապետել է որոշակի ճարտարապետության: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը՝ ամփոփելով 2017 թ. աշխատանքները:

«2017 թ. ֆունդամենտալ հետազոտությունների ժամանակ փայլուն արդյունք ունեցանք: Խոսքն այն մասին է, որ առաջին անգամ այս տարածաշրջանում արձանագրել ենք ստացիոնար բնակատեղի, որի ստորին շերտերը թվագրվում են ք.ա. 8-րդ հազարամյակի վերջով — 7-րդ հազարամյակի սկզբով: Մինչ այդ Հայաստանի տարածքում հնագույն բնակատեղիների շերտերն առավելագույնը, որ կարողանում էինք թվագրել, ք.ա. 6-րդ հազարամյակի քառորդն էր»,- նշեց Պավել Ավետիսյանը:

Ըստ նրա՝ սա 2017թ. ամենաերևելի փաստագրումն է: Այժմ 1000 տարի ավելի վաղ ժամանակների հնավայրի մասին է խոսքը, որն ապացուցում է, որ Հայկական լեռնաշխարհի այս հատվածները բնակեցնողները նեոլիթյան դարաշրջանի սկզբնափուլերում այդ գործընթացների ակտիվ մասնակիցն են եղել:

«Միջազգային գիտության մեջ տեսակետ կա, որ միջուկային գոտիներից հմտությունները տարածվում էին Փոքր Ասիայով դեպի Եվրոպա: Ըստ էության, մենք այսօր փաստագրել ենք ժամանակակից Հայաստանի տարածքում հուշարձան, որն այդ ժամանակների է, այսինքն՝ միջուկային գոտիներին բնորոշ չափանիշներով հուշարձան ենք արձանագրել»,- հայտնեց նա:

Պավել Ավետիսյանի խոսքով՝ հիմա հերթը Մշակույթի նախարարությանն է, որպեսզի այս հնավայրը ընդգրկվի ցուցակներում և պետության կողմից պահվի:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Արթուր Պետրոսյանն էլ ընդգծեց, որ Լեռնագոգում կավից շինության հետքեր են հայտնաբերվել: Հնավայրում հայտնաբերված բոլոր իրերի՝ ոսկրաբանական նյութերի, ածուխների ուսումնասիրությունը նույն ժամանակաշրջանի թվագրում են ունեցել:

«Հստակ կարող ենք ասել, որ Լեռնագոգը 8-րդ հազարամյակի վերջի — 7-րդ հազարամյակի սկզբի է, և հասարակությունը, որը ապրում էր այդտեղ, տիրապետում էր որոշակի ճարտարապետության: Մարդիկ տիրապետել էին կավի ճարտարապետությանը: Դեռևս 2015 թ. հետախուզական աշխատանքներ կատարելուց այստեղ գտել էինք 10-րդ հազարամյակին բնորոշ գործիքներ, որոնք քարից ճարտարապետության հետ կապ ունեին: Իսկ 2017 թ. արդեն ավելի մեծ մասշտաբով սկսեցինք պեղել և գտանք անխաթար շերտեր, ոսկրաբանական նյութեր, որոնք թույլ տվեցին ավելի հստակ պատկերացում կազմել»,- ասաց Արթուր Պետրոսյանը:

Սկզբնաղբյուրը՝  tert.am


  • 0

ՀՊՄ անդամները՝ «ԱՊՀ երկրների արտաքին քաղաքականությունը» գրքի համահեղինակներ

Tags : 

Սույն թվականի դեկտեմբերի 15-ին Հայաստանի պատմագետների միության անդամ, պ.գ.թ. Ռոման Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության Ժողովուրդների բարեկամության համալսարանում (РУДН) մասնակցեց «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը ԱՊՀ տարածքում» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի: Վերջինս այնտեղ հանդես եկավ «Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան ձևաչափով համագործակցության զարգացման հեռանկարները. աշխարհատնտեսական վերլուծություն» թեմայով զեկուցումով: Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում էին ավելի քան երեք տասնյակ փորձագետներ ԱՊՀ անդամ երկրներից:

Գիտաժողովի աշխատանքի ընթացքում կայացավ նաև «ԱՊՀ երկրների արտաքին քաղաքականությունը» վերնագիրը կրող գրքի շնորհանդեսը, որը Ռուսաստանի Դաշնությունում հաստատվել է որպես ուսումնական ձեռնարկ բարձրագույն ուսումնական հաստատությունների համար: ՀՊՄ անդամ Ռոման Կարապետյանը նշված աշխատության` Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության բաժնի համահեղինակներից է: Աշխատության Հայաստանի հատվածի մյուս համահեղինակը ՀՊՄ անդամ պ.գ.թ., դոցենտ Վահագն Ագլյանն է, ով նաև ուսումնական ձեռնարկի խմբագրական խորհրդի անդամներից է: Կոնֆերանսի աշխատանքների ընթացքում խմբագրական խորհրդի և հեղինակների կողմից ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել համագործակցությունը և մոտ ապագայում սկսել համատեղ աշխատանքները գրքի երկրորդ հատորի, ինչպես նաև անգլերեն տարբերակի կազմման ուղղությամբ:


  • 0

Պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը դասախոսություններով հանդես կգա Հայ-ռուսական համալսարանում

Tags : 

Դեկտեմբերի 19-ին և 21-ին Հումանիտար գիտությունների ինստիտուտի Համաշխարհային պատմության և արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոնի կողմից Հայ-Ռուսական համալսարանում կանցկացվի Աբու Դաբիում Նյու Յորքի համալսարանի պատմական սոցիոլոգիայի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանի` «1905-1945 թթ. սովետական հեղափոխությունը. ի՞նչ էր դա» կարճաժամկետ դասընթացը:

Առաջին դասախոսությունը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 19-ին` ժամը 12:50-ին, Հայ-ռուսական համալսարանի Մշակույթի տանը, իսկ երկրորդը` դեկտեմբերի 21-ին` ժամը 12:50-ին, ակադեմիկոս Ֆ. Թ. Սարգսյանի անվան կոնֆերանս դահլիճում: Մուտքն ազատ է:


  • 0

Գիտաժողով՝ նվիրված Արցախում պետականության վերահաստատման գործընթացի 100-ամյակին

Tags : 

Համազգային հայ կրթական և մշակութային միությունը և Արցախի պետական համալսարանը 2018 թ-ի ապրիլի 20-ին կանցկացնեն գիտաժողով՝ նվիրված Արցախում պետականության վերահաստատման գործընթացի 100-ամյակին:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսերենը: Զեկուցումները կրապարակվեն ժողովածուում: Գիտաժողովի անցկացման վարը՝ Արցախի պետական համալսարան (ք. Ստեփանակերտ, Մխիթար Գոշի փ. #5):

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ պայմաններին կարող եք ծանոթանալ այս հղումով:


  • 0

Համաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության 100-ամյակին

Tags : 

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնությամբ հաջորդ տարի տեղի կունենա Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված համահայկական համաժողով:

2017 թ-ի նոյեմբերի 20-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանում կայացել է 100-ամյակի համաժողովի կազմակերպման հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են Երուանդ Փամպուքեանը (Լիբանան), Աշոտ Մելքոնյանը (Հայաստան), Շահան Գանտահարեանը (Լիբանան), Կիրո Մանոյանը (Հայաստան), Խաչիկ Տէր Ղուկասեանը (Արգենտինա) և Խաչիկ Տէտէեանը (Լիբանան): Նիստը նախագահել է վեհափառ հայրապետ Արամ Ա Քեշիշյանը:

Համաժողովը կանցկացվի 2018 թ-ի մարտի 21-23-ին Անթիլիասի Մայրավանքում (Լիբանան):
Մանրամասներն կարող եք ծանոթանալ այստեղ:


  • 0

Մատենադարանում տեղի կունենա «Երիտասարդական 3-րդ գիտաժողովը»

Tags : 

«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն կազմակերպել է «Երիտասարդական 3-րդ գիտաժողով»-ը, որը տեղի կունենա Մաշտոցյան Մատենադարանում սույն թվականի նոյեմբերի 28-30-ին:

Ինչպես նախորդ գիտաժողովների, այնպես էլ ընթացիկի թեմատիկ ընդգրկումը բազմաբնույթ է և նվիրված է միջնադարյան հայ կյանքի, պատմության, բժշկագիտության, աստվածաբանության, լեզվի և գրականության բազմաշերտ հարցերի քննությանը: Գիտաժողովի մասնամասներն այստեղ:


 

Փետրվարի 2018
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
« Հնվ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728