Monthly Archives: Սեպտեմբերի 2017

  • 0

Քաշաթաղում հնագույն ամրոց է հայտնաբերվել

Tags : 

ԵՊՀ հնագիտության ամբիոնի վարիչ, արշավախմբի ղեկավար Հայկ Ավետիսյանը, տեղակալ, հնագետ Գագիկ Սարգսյանը, պատմաբան և գրող Բակուր Կարապետյանը, պեղումների հովանավոր, ԱՄՆ-ից ժամանած և Բերձորում մշտական բնակություն հաստատած, դպրոցաշինությամբ զբաղվող Ստեփան Սարգսյանը հյուրընկալվել են «Հայացք» մամուլի ակումբում:

Բանախոսները խոսել են ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու ԵՊՀ հնագիտության ամբիոնի համատեղ արշավախումբի կողմից Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ Միրիկ Գյուղի մոտ գտնվող Երկաթե դարի ամրոցում, բուրգ աշտարակի հայտնաբերման մասին:

Նյութի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:


  • 0

Վենետիկի Մխիթարյան միաբանություն-300. միջազգային գիտաժողով

Tags : 

ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի նախաձեռնությամբ սույն թվականի հոկտեմբերի 24-25-ին տեղի կունենա միջազգային գիտաժողով` նվիրված Վենետիկի Մխիթարյան միաբանության՝ Ս. Ղազար կղզում հասատվելու 300-ամյակին:

Գիտաժողովին ներկայացվող զեկուցումները ներառվելու են ներքոհիշյալ մասնագիտական բաժանմունքներում.

  • Պատմություն

  • Բանասիրություն

  • Մշակույթ և արվեստ

  • Բնագիտական ժառանգություն

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2017 թ. հոկտեմբեր 8-ը ներառյալ լրացնել առցանց հայտադիմումը, իսկ զեկուցման սեղմագիրը (մինչև 300 բառ) ուղարկել patminst@gmail.com հասցեին:

Հայտերն անցնելու են մասնագիտական գրախոսության փուլ, և գիտական նստաշրջանին հայտատուի մասնակցությունը հաստատվելու է միայն դրական արդյունքի պարագայում:

Զեկուցման համար տրամադրվելու է մինչև 15 րոպե: Յուրաքանչյուր նիստից հետո 15 րոպե կհատկացվի հարց ու պատասխանի համար:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը:

 


  • 0

«Զորաց քարեր» հուշարձանի տարածքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքներ

Tags : 

Սույն թվականի սեպտեմբերի 7-ին «Sputnik» Արմենիա մամուլի կենտրոնում տեղի է ունեցել ասուլիս: Դրա շրջանակներում ամփոփվել են «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքները:

Ասուլիսի բանախոսներն են եղել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, արշավախմբի ղեկավար, ՀՊՄ անդամ Աշոտ Փիլիպոսյանը։

Ասուլիսի տեսագրությունը կարող եք դիտել այստեղ:


  • 0

«Հայ ընտանիքն արդի մարտահրավերների համատեքստում» գիտաժողով

Tags : 

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժինը և Բեյրութի Հայկազյան համալսարանի Սփյուռքի ուսումնասիրության կենտրոնը համատեղ կանցկացնեն «Հայ ընտանիքն արդի մարտահրավերների համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողով:

Գիտաժողովը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 28-29-ին:

Գիտաժողովի մանրամասներն այստեղ:


  • 0

Գիտաժողով ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում

Tags : 

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում հոկտեմբերի 25-26-ին տեղի կունենա «Քաղաքական բռնությունները Հարավային Կովկասում խորհրդայնացումից մինչև 1950-ական թթ. պատմություն, առօրյա, հիշողություն» միջազգային գիտաժողով:

Գիտաժողովի նպատակը Հարավային Կովկասում 20-րդ դարի առաջին կեսում խորհրդային պատմության և ստալինիզմի շրջանի քաղաքական բռնությունների քննարկումն է: Գիտաժողովը նպատակ ունի մեկտեղել սովետական շրջանի ուսումնասիրության (sovietology) մեջ ներգրավված մասնագետներին տարբեր ոլորտներից՝ պատմաբանների, ազգագրագետների, սոցիոլոգների, մշակութաբանների, քաղաքական գործընթացների վերլուծաբանների և բոլոր շահագրգիռ հետազոտողներին:

Գիտաժողովի մանրամասներն այստեղ, օրակարգը՝ հետևյալ հղումով:


 

Սեպտեմբերի 2017
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
« Հնս   Հկտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930