Ստորագրվել է Բանավոր պատմության կենտրոնի բացման հուշագիրը

  • 0

Ստորագրվել է Բանավոր պատմության կենտրոնի բացման հուշագիրը

Tags : 

Հունիսի 22-ին Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության Միջազգային համագործակցության ինստիտուտի (Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ) մասնաճյուղը Հայաստանում` ի դեմս Լ. Խառատյանի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը` ի դեմս տնօրեն Պ.Ավետիսյանի, ստորագրեցին Հնագիտության և ազգագրության ինստիտուտում Բանավոր պատմության կենտրոն հիմնելու մասին հուշագիր:
Կենտրոնի նպատակն է՝
• զարգացնել բանավոր պատմության` որպես պատմագրության աղբյուրի հետազոտությունն ու դասավանդումը Հայաստանում,
• բարձրացնել բանավոր պատմության՝ որպես պատմության հետազոտության և դասավանդման այլընտրանքային, հավելյալ մեթոդի դերը պատմական և հասարակական հետազոտություններում,
• բանավոր պատմության մեթոդով հետազոտություններ իրականացնել Հայաստանում և տարածաշրջանում՝ Հայաստանի արդի պատմության տարբեր դեպքերի ականատեսների, կրողների և/կամ նրանց ընտանիքների շրջանում,
• բանավոր պատմության մեթոդով արդի և/կամ նոր շրջանի սոցիալական մշակույթի հետազոտություններ իրականացնել Հայաստանում և տարածաշրջանում,
• բանավոր պատմության երկարաժամկետ ու կարճաժամկետ դասընթացների մոդուլներ մշակել և իրականացնել ուսանողների, ինչպես նաև այլ հետաքրքրված խմբերի համար,
• դառնալ բանավոր պատմության դասավանդման (ֆորմալ, ոչ ֆորմալ, առցանց և այլ ժամանակակից մեթոդների կիրառմամբ), ռեսուրսների և հետազոտության գերազանցության կենտրոն:
Համագործակցության շրջանակներում 2017-2018թթ. անցկացվելու են բանավոր պատմության տարբեր խնդիրներին առնչվող դասընթացներ՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ, կազմակերպվելու են գիտական համաժողովներ, ինչպես նաև կհրատարակվեն Կենտրոնի առաջին գիտական արդյունքները:

Սկզբնաղբյուրը՝ dvv-international.am

Comments

comments


Leave a Reply

 

Հունիսի 2017
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
« Մյս   Սպտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930